երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Իրանում վայրէջք կատարած ինքնաթիռը գրանցված է Հայաստանում, բայց երբևէ մեր երկրում չի եղել. Պապիկյան

Իրանում վայրէջք կատարած ինքնաթիռը գրանցված է Հայաստանում, բայց երբևէ մեր երկրում չի եղել. Պապիկյան

Իրանում գտնվող Fly Armenia Airways ընկերության օդանավը տեխնիկական խնդիրներ ունի, և դրանք լուծելու ուղղությամբ աշխատանքներ են կատարվում, հարուցված է նաև քրեական գործ: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ՛՛Լուսավոր Հայաստան՛՛-ի պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին: 

Պապիկյանի խոսքով՝ հարուցված է քրեական գործ, և իրավապահ մարմինները պարզում են տեղի ունեցածի մանրամասները: Ինչպես նա վստահեցրեց՝ հայկական կողմը Իրանում վայրէջք կատարած օդանավի հարցում որևէ դերակատարություն և մասնակցություն չունի: 

Պատասխանելով պատգամավորի այն դիտարկմանը, թե ՛՛ինքնաթիռն անհետացել է Հայաստանից՛՛՝ նախարարը հիշեցրեց, որ ինքնաթիռը գրանցված է ՀՀ-ում, բայց երբևէ ՀՀ-ում չի եղել:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Այդ ավիաընկերությունը գրանցել է երկու ինքնաթիռ, որից մեկը ՀՀ-ում երբևէ չի եղել, թռիչքի հայտը, որը ներկայացվել է Քաղավիացիայի կոմիտեին, մեկ այլ ուղղության համար է եղել, թռիչքն իրականացվել է մեկ այլ ուղղությամբ, տարընթերցման հարց այստեղ չկա: Դուք ամեն անգամ ասում եք՝ ՀՀ-ից գնացել է ինքնաթիռը, ՀՀ այդ ինքնաթիռը չի մտել, մի՛ խեղաթյուրեք իրականությունը՛՛:

  • Կիսվել: