երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Իրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ Միրզոյան

Իրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ Միրզոյան

Իրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում կառավարությանը, Իրանի գործընկերներին և բարեկամ ժողովրդին: Կիսելով ձեր վիշտը՝ մենք ձեզ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում»:

Հիշեցնենք՝ մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Վաղ առավոտյան հաղորդվեց, որ ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են։

Բացի Իրանի նախագահից, ինքնաթիռում եղել են արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, նահանգապետ Մալիք Ռահմատին և Թավրիզի իմամ Մուհամմադ Ալի ալ-Հաշեմը:

  • Կիսվել: