շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանի փոխնախագահը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Իրանի փոխնախագահը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Գործադիր հարցերով ԻԻՀ նախագահի տեղակալ և նախագահի աշխատակազմի ղեկավար՝ Մոհսեն Մանսուրին քրիստոնյա նահատակների ընտանիքների և Իրանի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է․- Իսլամական Հանրապետության 13-րդ կառավարությունը առանց խտրականության ձգտում է լուծել կրոնական փոքրամասնությունների խնդիրները, գրում է parstoday.ir-ը:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կիրակի օրը կայացած այս հանդիպմանը ներկա էին Իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային իրանահայության պատգամավոր՝ Արա Շահվերդյանը, թեմական խորհրդի և Պատգամավորական Ժողովի ատենապետները, հոգևորականներ, նահատակների և անձնուրացների հարազատներ, արվեստագետներ, մարզիկներ և հայ ուսանողներ։

Հանդիպմանը գործադիր հարցերով ԻԻՀ նախագահի տեղակալ և նախագահի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ նախագահը հատուկ ուշադրություն է դարձնում տարբեր կրոնների հետևորդներին։ Այաթոլլահ Ռայիսին ոչ խտրական, դրական տեսակետ ունի կրոնական փոքրամասնությունների հիմնախնդիրները կարգավորելու հարցում։

Հարգելով Իրանի քրիստոնյա նահատակների հիշատակը, Մանսուրին հավելեց. -Հայ նահատակների, անձնուրացների և նրանց ընտանիքների զոհողությունն առանձնահատուկ արժեք է ներկայացնում։

Ընդգծելով, որ կառավարությունը վճռական է լուրջ և ջիհադական աշխատանքներ իրականացնելով կարգավորել խնդիրները, ԻԻՀ նախագահի տեղակալն ասել է․- Այսօր իսլամական հասարակությունների հիմնական խնդիրն արդարի ու անարդարի պայքարն է․ Դիմադրության շարժմանն աջակցելու հարցում, համակարծիք ենք բոլոր աստվածային կրոնների հետ։

  • Կիսվել: