շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Իրանի կողմից ուրանի հարստացման վերսկսումը չի վերաբերում ուրանի պահպանությանը. ՌԴ ԱԳՆ

Իրանի կողմից ուրանի հարստացման վերսկսումը չի վերաբերում ուրանի պահպանությանը. ՌԴ ԱԳՆ

«Ֆորդոյում մինչև 20% ուրանի հարստացման վերաբերյալ Թեհրանի ոչ մի կապ չունի Համապարփակ երաշխիքների մասին համաձայնագրով և միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման հետ: Այս տեսանկյունից, իրանական կողմի նկատմամբ պահանջներ չկան»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Իրանը միաժամանակ նախատեսում է  երեք ամսվա ընթացքում օգտագործել նոր սերնդի ցենտրիֆուգներ՝  հազար հատ IR-2M և 174 հատ էլ IR-6 տեսակի:

Մինչդեռ միջուկային գործարքը ենթադրում է օգտագործել միայն առաջին սերնդի IR-1 ցենտրիֆուգներ, ուրանի հարստացումն էլ չպետք է անցնի 3,67%-ը:

Զախարովան Թեհրանի այդ որոշման համար մեղադրել է ԱՄՆ-ին, որը դուրս եկավ Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրից, և պատժամիջոցներ է կիրառում Թեհրանի նկատմամբ:

  • Կիսվել: