ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրանի հետ մենք ունենք շատ ընդգրկուն երկխոսություն․ Զոհրաբ Մնացականյան

Իրանի հետ մենք ունենք շատ ընդգրկուն երկխոսություն․ Զոհրաբ Մնացականյան

«Sky News Arabic» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսել է հայ-իրանականհարաբերությունների մասին։

«Այո, Իրանի հետ մենք ունենք շատ ընդգրկուն երկխոսություն` միջազգային և տարածաշրջանային բազում հարցերի շուրջ, և իհարկե, մեր արտաքին քաղաքականության ամենակարևոր սկզբունքներից է՝ մի գործընկերոջ հետ հարաբերությունները չկառուցել մեկ այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին, անկախ նրանից, դա վերաբերում է Իրանին կամ որևէ այլ գործընկերոջը: Եվ սա շատ հիմնարար սկզբունք է, որը, բնականաբար, հեշտ գործ չէ»,- ասել է Մնացականյանը։

 

  • Կիսվել: