ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրանի համար հարեւան երկրների տարածքային ամբողջականություն առաջնահերթություն է

Իրանի համար հարեւան երկրների տարածքային ամբողջականություն առաջնահերթություն է

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սաեդ Խաթիբզադեն հայտարարել է, որ  Իրանի համար հարեւան երկրների տարածքային ամբողջականության հարցն իրենց քաղաքականության համար առաջնահերթություն է։

Պատասխանելով ադրբեջանական կողմից բեռնատարների իրանցի վարորդների ձերբակալման մասին հարցին՝ Խաթիբզադեն նշել է, որ Իրանը հետամուտ է այդ հարցին եւ պահանջել է անհապաղ ազատ արձակել վարորդներին ու պաշտոնատար անձանց հետ հանդիպում՝ խնդրի հիմնական լուծումն ապահովելու համար:

  • Կիսվել: