չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իրանի աջակցությունը Հայաստանին նրա հակաադրբեջանական քաղաքականության մի մասն է. Ալլահշուքյուր Փաշազադե

Իրանի աջակցությունը Հայաստանին նրա հակաադրբեջանական քաղաքականության մի մասն է. Ալլահշուքյուր Փաշազադե

Իրանի աջակցությունը Հայաստանին նրա բացահայտ հակաադրբեջանական քաղաքականության մի մասն է։ Այս մասին հայտարարել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, տեղեկացնում է APA-ն։

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ատելի ուժերը, որոնք չեն կարողանում մարսել մեր անկախությունն ու հաղթանակը, մեր ձեռքբերումները, որոնք լրջորեն մտահոգված են Ադրբեջանի զարգացմամբ եւ անկախ քաղաքականությամբ, փորձում են միջամտել Ադրբեջանի ներքին գործերին եւ խաթարել կայունությունը։

Իրանը Հայաստանի անվտանգությունը հավասարեցնում է իր անվտանգությանը, Հայաստանին մղում է նոր պատերազմի, տրամադրում է ռեւանշիզմի եւ հանդիսանում է նրա բացահայտ հակաադրբեջանական քաղաքականության մի մասը: Այս ամենը չի ընդունվում եւ վճռականորեն դատապարտվում է ադրբեջանական հասարակության կողմից՛՛:

  • Կիսվել: