շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է տարածաշրջանի համար «3+3» հարթակի կարևորությունը

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է տարածաշրջանի համար «3+3» հարթակի կարևորությունը

Իրանական կողմը դեմ է այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում։ Այս մասին հոկտեմբերի 20-ին Երեւանում կայացած ճեպազրույցում կրկնել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Նա հավելել է, որ Իրանի համար բացարձակ անընդունելի են տարածաշրջանում աշխարհագրական ցանկացած փոփոխություն, պատմական սահմանների փոփոխություն։ 

«Մենք ունենք ընդհանուր նպատակներ, կարծիքներ եւ մտահոգություններ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որոնք նույնպես քննարկել ենք»,-ասել է Աբդոլլահիանը։

Նա նաեւ նշել է Իրանի համար տարածաշրջանում ներքին ներկայացուցիչների գործունեության կարեւորությունը։ Ըստ նրա՝ այդ թվում է «3+3» հարթակը (Հարավային Կովկասի երկրներ + Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա - խմբ.)։

«Մեր ներկայությունը Երեւանում հաստատում է Հայաստանի եւ Իրանի դարավոր կապը»,-հավելել է Աբդոլլահիանը։

 

  • Կիսվել: