երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Իրանցի գործարարները դրվատանքի խոսքեր են հնչեցրել Արտաշես Թումանյանի և դեսպանության հասցեին

Իրանցի գործարարները դրվատանքի խոսքեր են հնչեցրել Արտաշես Թումանյանի և դեսպանության հասցեին

Հոկտեմբերի 27-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Թեհրանի առևտրի պալատում տեղի է ունեցել հրաժեշտի միջոցառում։ Այս մասին հայտնում են  Իրանում ՀՀ դեսպանությունից։

May be an image of 4 people, people sitting and people standing

Միջոցառմանը, որին մասնակցում էին իրանցի բազմաթիվ գործարարներ, դրվատանքի և երախտագիտության խոսքեր են հնչել ՀՀ դեսպան Ա.Թումանյանի և դեսպանության հասցեին։

Ելույթներով հանդես են եկել Թեհրանի առևտրի պալատի նախագահ Մասուդ Խանսարին, ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանը, Թեհրանի առևտրի պալատի գլխավոր տնօրեն Բահման Էշխին, Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը։

May be an image of one or more people, people sitting and people standing

Մ.Խանսարին պալատի նախագահության անունից շնորհակալագիր է հանձնել դեսպան Արտաշես Թումանյանին։

Միջոցառման ավարտին դեսպան Թումանյանը երախտագիտություն է հայտնել Թեհրանի առևտրի պալատի նախագահին և անդամներին՝ ՀՀ դեսպանության հետ համագործակցելու և մշտապես աջակցելու համար։

May be an image of 2 people and people standing

  • Կիսվել: