շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իրանական կողմը դեմ է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ. ԻԻՀ ԱԳ նախարար

Իրանական կողմը դեմ է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ. ԻԻՀ ԱԳ նախարար

Իրանական կողմն ամբողջությամբ դեմ է, որպեսզի տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ։

Այս մասին Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Մեզ համար կարևոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը։ Իրանական կողմը տարածաշրջանում պատմական սահմանների ցանկացած փոփոխություն չի ընդունելու, դա մեր «կարմիր գիծն է», և կձեռնարկենք բոլոր քայլերը, դա կանխելու համար»,-ասել է նա։

 

  • Կիսվել: