չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Իրականում եթե այս պարտության և քաոսի սիմվոլը վերարտադրվի, հենց այդ ժամանակ մեր երկիրը կգնա պատերազմի

Իրականում եթե այս պարտության և քաոսի սիմվոլը վերարտադրվի, հենց այդ ժամանակ մեր երկիրը կգնա պատերազմի

Եթե մարդն ինքն իրեն չի կարողանում կառավարել, երկի՞րն ինչպես կկառավարի։ Այս մասին երեկ՝ հունիսի 3-ին տավուշցիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

«Մեր այսօրվա կառավարությունն այդպիսինն է՝ մարդիկ իրենց անելիքը չգիտեն։ Սա նույնիսկ քաղաքական թիմ անվանել չես կարող: Հասկանալի պատճառներով Տավուշը մեզ համար յուրահատուկ թիրախ է։ Տավուշի մարզում և հատկապես՝ Իջևանում, մենք պետք է շեշտակի հաղթանակ կրենք»,- ասել է նա:

Քոչարյանը հավելել է, որ բացառում է վերադարձը հին բարքերին:

Իր հերթին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ այս ընտրություններին պետք է մոտենալ այն համոզմունքով, որ դրված է երկրի լինել-չլինելու հարցը։

«Հունիսի 20-ին պետք է քշենք այս չարիքի կառավարությանը, ձևավորենք նոր որակի ազգային իշխանություն, որը կկարողանա պահել, պաշտպանել մեր պետության, երկրի և ժողովրդի շահերը, մեր անվտանգությունը», - ասել է նա։

Իշխանությունների կողմից անընդհատ շահարկվող թեման, որ եթե գա քաղաքական այլ ուժ, կլինի պատերազմ, ևս արժանացավ Սաղաթելյանի կոշտ պատասխանին.

«Իրականում եթե այս պարտության և քաոսի սիմվոլը վերարտադրվի, հենց այդ ժամանակ մեր երկիրը կգնա պատերազմի։ Մենք ենք այն դաշինքը, որը կարող է բերել երկրին անվտանգություն ու կայունություն, զարգացնել մեր տնտեսությունը։ Մենք ունենք այդ թիմը, ունենք այդ կամքը։ Մենք գիտենք՝ ինչ ծանր բեռի տակ ենք մտնում և պատրաստ ենք այդ բեռը պատվախնդրորեն տանել առաջ՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն մեր պետականության»։

  • Կիսվել: