չորեքշաբթի, մարտ 12
12 / 3 / 2025
Իրական Հայաստանի մասին խոսակցությունը հասունացել է նաև Սփյուռքում. Փաշինյան

Իրական Հայաստանի մասին խոսակցությունը հասունացել է նաև Սփյուռքում. Փաշինյան

Խոսակցությունը, որն անցկացվում է Հայաստանում, հասունացել է նաև Սփյուռքում, այս խոսակցությունը (նկատի ունի՝ իրական Հայաստանի մասին-խմբ.) պետք է լինի, և այս խոսակցությունը տեղի կունենա և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքի հետ։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածը պետք է դիտարկել որպես գաղափարի համար աջակցություն առաջացնելու զրոյական կետ, և ես վստահ եմ, որ այդ աջակցությունը կստեղծվի։ Ես այս զրույցը կունենամ յուրաքանչյուր քաղաքացու հետ։

Սփյուռքում իրենց նախաձեռնությամբ ստեղծվեցին առաջին խմբերը, որոնք պատրաստակամություն հայտնեցին ինստիտուցիոնալ ձևով մասնակցել այս խոսակցությանը»,-նշեց նա:

 

  • Կիսվել: