հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Ինքնիշխան Հայաստանը» կոչ է անում պահպանել հանրային համերաշխություն

«Ինքնիշխան Հայաստանը» կոչ է անում պահպանել հանրային համերաշխություն

Ստեղծված պայթունավտանգ և ճգնաժամային իրադրության պայմաններում «Ինքիշխան Հայաստան» կուսակցությունը անընդունելի է համարում ներքաղաքական դիվիդենդներ շահելու փորձերը, խուճապի և ապատեղեկատվության տարածումը և կոչ է անում պահպանել հանրային համերաշխություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը։

՛՛Իսկ իշխանություններից պահանջում ենք հանդես չգալ իրարամերժ պաշտոնական հաղորդագրություններով և տրամադրել իրավիճակի մասին բացառապես օբյեկտիվ տեղեկատվություն։

Խնդիրը դիվանագիտական ճանապարհով չլուծվելու պարագայում հայտնում ենք մեր պատրաստակամությունը լինել առաջնագծում և կանգնել մեր բանակի կողքին՛՛,-նշել է նա։

 

  • Կիսվել: