ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախը պատրվակ է իշխանափոխության համար. Դավիթ Սանասարյանը՝ ընդդիմության ակցիաների մասին (տեսանյութ)

Արցախը պատրվակ է իշխանափոխության համար. Դավիթ Սանասարյանը՝ ընդդիմության ակցիաների մասին (տեսանյութ)

Այն ուժերը, որ փողոցում են, մենք նրանց հետ ընդհանուր ոչ մի բան չունենք։ Մենք տարբեր երկրների ինքնիշխանության մասին ենք մտածում, նրանք իրենց քաղաքականությունը կապում են Ռուսաստանի շահերի հետ, իսկ մենք ասում ենք, որ Ռուսաստանի շահը այսօրվա դրությամբ դեմ է Հայաստանի շահին։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՛՛Ինքնիշխան Հայաստան՛՛ կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը․

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այդ ուժերի մեծ մասը հինգերորդ շարասյան սպասարկուներն են։ Նրանք ունեն պատասխանատվություն, որ երկիրը այս օրն է հասել։ Թող ասեն, որ իրենք սխալ են եղել, չեն ասում, որ սխալ են եղել։ Թող Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը բարձրանան բեմ, ասեն՝ ժողովուրդ ջան, մենք ձեզ այսքան վնասել ենք, միջոցները, որ պետք է դառնային զենք, ամրաշինական լուրջ կառույցներ, հետ ենք բերելու։

Նրանք անգամ բեմ չեն բարձրանում։ Արցախը պատրվակ է իշխանափոխության համար։ Նրանք Արցախը այս օրը հասցնելու, 44-օրյա պատերազմը բերելու գլխավոր մեղավորներն են։ 20 տարի Արցախի ու Հայաստանի միջոցը իրենցն են դարձրել՛՛:

Ըստ Սանասարյանի՝ ժողովուրդը դուրս չի գալիս փողոց, քանի որ լայն զանգվածները տեսնում են, որ ովքեր եկել ՛՛փրկիչի շորերով՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: