երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ինքնասպանության փորձ. պարեկները բանակցելով աղջկան դուրս են բերել կամրջի վտանգավոր հատվածից

Ինքնասպանության փորձ. պարեկները բանակցելով աղջկան դուրս են բերել կամրջի վտանգավոր հատվածից

Ապրիլի 16-ին արատակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմանում ՀՀ ոստիկանության պարեկայն ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Կարեն Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Նարեկ Ավետիսյանը Կիևյան կամրջի մոտ ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ մի աղջիկ անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է կամրջից ցած նետվել, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ ավագ և կրտսեր պարեկները այդ մասին տեղակացնում են գումարտակի հրամանատար Արամ Դադոյանին, վերջինս էլ հրահանգում է, որպեսզի պարեկները սահմանազատեն տարածքը և փորձեն այդ աղջկա հետ բանակցություններ վարել, որպեսզի չդիմի ծայրահեղ այդ քայլին, մինչև կժամանեն ոստիկանության Մաշտոի և Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբերը, քանի որ տեղում դեռ պարզ չէր, թե վարչական որ տարածքի հատվածից է երիտասարդ աղջիկը փորձում դիմել այդ քայլին:

Մինչ կժամանեին ոստիկանները, ավագ և կրտսեր պարեկները 2  քաղաքացու հետ կարողացել են բանակցությունների արդյունքում կանխել ինքնասպանության փորձը, որից հետո աղջկան դուրս են բերել կամրջի վտանգավոր հատվածից և հետո նրան ուղեկցել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Պարզվել է, որ նա Երևանի բնակիչ Լուսինե Պ.-ն է, նա հայտնել է, որ անձնական խնդիրների պատճառով ցանկացել է կամրջից  նետվելու միջոցով ինքնասպանություն գործել: Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: