հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ինքնասպանության հասցնելու, խոշտանգման, կաշառակերության դեպքեր են բացահայտվել 1 շաբաթում

Ինքնասպանության հասցնելու, խոշտանգման, կաշառակերության դեպքեր են բացահայտվել 1 շաբաթում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 31-ից ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 24, խարդախության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, յուրացնելու կամ վատնելու 7, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ընտանեկան բռնության՝ 6-ական, ծանր վիրավորանքի և խոշտանգման՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինքնասպանության հասցնելու, ապացույցները կեղծելու և սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: