չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ինձ շատ հետաքրքիր է՝ այդ 200 միլիոն դրամից որքանն ի վերջո փոխանցվեց «Այո»-ի հիմնադրամին. Մելիքյան

Ինձ շատ հետաքրքիր է՝ այդ 200 միլիոն դրամից որքանն ի վերջո փոխանցվեց «Այո»-ի հիմնադրամին. Մելիքյան

Սահմանադրական փոփոխությունների «ՈՉ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքում հարց է բարձրցրել, թե ինչ եղավ լ «Այո» քարոզչության համար  հավաքված շուրջ 200 միլիոն դրամ

«Հիշու՞մ եք՝ շուրջ երկու ամիս առաջ քայլականները մեծ դրամահավաք էին կազմակերպել «Այո» քարոզչության համար, գործարարներին «պարտադիր-կամավոր» սկզբունքով բերման էին ենթարկել «Դվին» համալիր ու, իրենց իսկ պնդմամբ, հավաքել էին շատ սիմվոլիկ՝ շուրջ 200 միլիոն դրամ: Հիշու՞մ եք։

Իսկ հիշու՞մ եք, որ զեղծարարության էին դիմել ու գումարը փոխանցել էին ոչ թե «Այո» քարոզչության կողմի հիմնադրամին, այլ իրենց կուսակցության դրամարկղ։

Ինձ շատ հետաքրքիր է՝ (1) այդ 200 միլիոն դրամից որքանը ի վերջո փոխանցվեց «Այո»-ի հիմնադրամին, (2) չփոխանցված գումարներից արդյոք ինչ-որ մաս ուղղվե՞ց COVID-ի դեմ պայքարին»,- գրել է նա ֆեյսբուքում։

  • Կիսվել: