շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ինձ պատասխանեցին, որ ՀԺ գլխավոր խմբագիրն Աննա Հակոբյանն է. Արթուր Վանեցյան

Ինձ պատասխանեցին, որ ՀԺ գլխավոր խմբագիրն Աննա Հակոբյանն է. Արթուր Վանեցյան

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ տպագիր լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ հանդիպմանը հարցրեց՝ «Հայկական ժամանակ», «Ժամանակ», «Չորրորդ իշխանություն» թերթերի գլխավոր խմբագիրները հրավիրվա՞ծ էին հանդիպմանը, հայտնում է aravot.am-ը։

Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Երկու օր առաջ կապնվել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթի ներկայացուցչի հետ, ինչպես բոլորիդ անձամբ ես եմ հրավիրել: SMS հաղորդագրություն եմ գրել «Հայկական ժամանակ» օրաթերթի ներկայացուցչին, ասել եմ, որ գլխավոր խմբագիրների հետ նման հանդիպում եմ նախատեսել, ասել եմ՝ ուզում եմ՝ ներկա լինի: Ինձ պատասխան է եկել, որ ՀԺ գլխավոր խմբագիրն Աննա Հակոբյանն է: Ես ինչ-որ բան եմ գրել, որը չեմ ուզում մանրամասնել, բայց իմ գրածն անպատասխան են թողել: «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագրին գրել եմ նորից SMS, ասել եմ, եթե հարմար է, զանգեմ, խոսենք, երևում է, որ SMS-ն կարդացվել է, բայց ինձ չեն պատասխանել: «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանի հետ խոսել եմ, հրավիրել, նա ասել է, որ հնարավոր է գա, հնարավոր է՝ ոչ, բայց եթե չգա, առանձին հարցազրույց կանեն ինձ հետ: Ասել եմ՝ խնդիր չկա»:

Ամփոփելով թեման և դիմելով Արամ Աբրահամյանին՝ Արթուր Վանեցյանն ասաց. «Շատ կուզեի, որ այս հանդիպմանը ներկա լինեին նաև Ձեր նշած լրատվամիջոցների գլխավոր խմբագիրները»:

  • Կիսվել: