շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ինձ խորհուրդ են տվել դատարանում պատասխանատվության ենթարկել ինձ արատավորող անձանց․ Ալեն Սիմոնյան

Ինձ խորհուրդ են տվել դատարանում պատասխանատվության ենթարկել ինձ արատավորող անձանց․ Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է լրագրող Անի Գևորգյանի այսօրվա ասուլիսի ճեպապատկերն ու կից գրառում արել՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է դատարանում պաշտպանել իր իրավունքները։

«Նշված բացարձակ սուտ և զրպարտչական հայտարարության կապակցությամբ այսօր արդեն իսկ զրուցել եմ իմ իրավաբանների հետ, ովքեր խորհուրդ են տվել դատարանում պաշտպանել իմ իրավունքներն ու պատախանատվության ենթարկել ինձ արատավորող և կեղծ տեղեկավություն տարածող անձանց»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ լրագրող Անի Գևորգյանն օրերս սոցիալական ցանցերի տարբեր էջերում սպառնալիքներ է ստացել՝ կապված իր մասնագիտական գործունեության հետ։

  • Կիսվել: