հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ինձ հետաքրքիր է, թե ինչպես է Ալեն Սիմոնյանը բնակարանների առք ու վաճառքով 3 տարում էապես հարստացել. Իոաննիսյան

Ինձ հետաքրքիր է, թե ինչպես է Ալեն Սիմոնյանը բնակարանների առք ու վաճառքով 3 տարում էապես հարստացել. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացի» միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանն հարց է բարձրացնում, թե ինչպե՞ս է Ալեն Սիմոնյանը վերջին 3 տարում բնակարանների առուվաճառքի շնորհիվ էապես հարստացել։

«Մեկ ասում եմ մտնեմ` գրեմ, որ այդ ԲՄՎ-ի համար 90 միլիոն դրամով չենք պրծնի ու դեռ մի էտքան էլ զրահապատման համար պիտի տրվի, մեկ էլ մտածում եմ չմիանամ էս ախմախ թեմայի վրա հանրության ուշադրության շեղման ջանքերին։

Ինձ համար շատ ավելի էական ու հետաքրքիր է այն, թե ինչպե՞ս է Ալեն Սիմոնյանը վերջին 3 տարում բնակարանների առուվաճառքի շնորհիվ շատ տարօրինակ կերպով էապես հարստացել։

Ակամայից հիշում եմ Հովիկ Աբրահամյանի` լոլիկ աճեցնելու ֆենոմենալ կարողությունների մասին Նիկոլ Փաշինայնի ելույթը։

Ցավոք, Հայաստանում չկա (ու առաջիկայում չի էլ լինի) այնպիսի իրավապահ կառույց, որը կկարողանա քննել գործող բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիան»,- մասնավորապես գրել է Իոաննիսյանը։

  • Կիսվել: