կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինձ հետ կատարվողը քաղաքական հետապնդում է. Քոչարյան

Ինձ հետ կատարվողը քաղաքական հետապնդում է. Քոչարյան

Այսօրվա դատական նիստը հերթական անգամ փաստեց, որ ինձ հետ կատարվողը քաղաքական հետապնդում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը:

՛՛Փորձ է արվում մարդկանց համոզել, որ նրանք սկսեն չհավատալ սեփական աչքերին։ Սրանք չեն հասկանում, որ մարդիկ տեսնում են ամեն ինչ ու հասկանում են, որ տեղի ունեցողը ծաղր է թե՛ արդարդատության, թե՛ իրավունքի, թե՛ տղամարդկության, թե՛ բարոյականության նկատմամբ։ Այսօրվա դատական նիստը հերթական անգամ փաստեց, որ ինձ հետ կատարվողը քաղաքական հետապնդում է, միտված խոչընդոտելու իմ քաղաքական ընդդիմադիր գործունեությանը՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի եւ «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործով նախնական դատական նիստին քննարկվեց նրանց նկատմամբ ընտրված որպես խափանման միջոց՝ երկրից չբացակայելու արգելքը թողնել անփոփոխ։

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մարտի 7-ին։

  • Կիսվել: