երկուշաբթի, դեկտեմբեր 9
9 / 12 / 2024
Ինձ չեն քննադատել, բայց ես նույնիսկ չգիտեմ՝ դա լավ է, թե վատ. Գեւրգ Պապոյանը՝ ՔՊ նիստի մասին

Ինձ չեն քննադատել, բայց ես նույնիսկ չգիտեմ՝ դա լավ է, թե վատ. Գեւրգ Պապոյանը՝ ՔՊ նիստի մասին

Բոլորն էլ կարող են դառնալ քննադատության սուբյեկտ եւ ես չեմ կարծում, որ այդտեղ վատ բան կա: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՔՊ-ի փակ հանդիպմանը իր հասցեին եւս քննադատություն հնչել է:

«Ավելին ասեմ, ինձ չեն քննադատել, բայց ես նույնիսկ չգիտեմ՝ դա լավ է, թե վատ: Միգուցե ավելի լավ է՝ քննադատեն, ես 1-2 բան փոխեմ, կամ հակադարձեմ, ասեմ, որ ես ավելի ճիշտ եմ, քան, օրինակ, այդպես մնա, կուտակվի»:

  • Կիսվել: