ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ինձ անձնական սպառնալիք հասցրած անձը այսօր անձնական նամակով ներողություն է խնդրել. Նաիրա Զոհրաբյան

Ինձ անձնական սպառնալիք հասցրած անձը այսօր անձնական նամակով ներողություն է խնդրել. Նաիրա Զոհրաբյան

Երեկ ինձ անձնական վիրավորանք եւ սպառնալիք հասցրած անձը այսօր անձնական նամակով ներողություն է խնդրել ինձանից, ինչպես ինքն է ձեւակերպել՝ հանուն իր երեք երեխաների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Չէի հրապարակի սույն պերսոնաժի ներողությունը, սակայն հրապարակելուս նպատակը մեկն է՝ որպեսզի բոլոր նրանք, ովքեր կզարթնեն ու պարապությունից կորոշեն, որ պիտի չայ խմելու հետ մի հատ էլ հայհոյեն ում ուզում են, հստակ իմանան, որ գոնե իմ դեպքում մինչեւ վերջ հետեւողական եմ լինելու, որ վերջիններս օրենքի առաջ կրեն իրենց պատիժը։

Նորից եմ ասում՝ մեկդ հանկարծ իմ համառության եւ հաստատակամության վրա չկասկածի»:

  • Կիսվել: