Ինչու սրանց արմատախիլ չեք անում շպրտեք՝ Ղարաբաղի պես. Քաղաքացին՝ Փաշինյանին
«Ձայնս խնայում եմ,»,- Նոր Նորքում քարոզարշավի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նախորդ օրը Արտաշատում շատ է խոսել և այսօր վերականգնում է այն։
Նիկոլ Փաշինյանի փոխարեն բարձրախոսով խոսում էր Տիգրան Ավինյանը։ Քարոզչական խմբին մոտեցավ մի քաղաքացի և ասաց որ հյուրասիրություն կա։
«Հյուրասիրություն չենք կարող մերժել ընդհանրապես, եթե կա պետք է գնանք»,-ասաց Փաշինյանը։
Տեսնելով, որ բաց զրուցարանում միայն ինքն ու ՔՊ-ի թիմն են, իսկ հավաքված՝ հիմնականում երեխաներին, թույլ չեն տալիս մոտենալ հյուրասիրությանը՝ Փաշինյանն ասաց. «Թողե՛ք ժողովուրդը ներս գա»։
Հյուրասիրվելու ընթացքում Փաշինյանը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանից տեղեկացավ, որ Գինու Փառատոնին Հայաստան 8000 տեսակ գինի և մի քանի հարյուր ընկերություն են բերել։
Տեսնելով, որ երեխաները չեն մոտնում զրուցարան՝ Փաշինյանը սկսեց հյուրասիրել նրանց։
«Մինչև ե՞րբ պետք է դիմանանք սրանց. Ինչո՞ւ սրանց արմատախիլ չեք անում, շպրտեք՝ Ղարաբաղի պես»,-Փաշինյանին հարցրեց մի քաղաքացի, որին թիկնապահները թույլ տվեցին մոտենալ։
Փաշինյանն ասաց հունիսի 15-16-ի կողմերը՝ հավելելով. «Ղարաբաղը կապ չունի»։
Մի կին էլ ասաց. «Մենք եզդի ենք, բոլոր եզդիները ձեր հետ են»։


