Ինչու է ՊՆ-ի և մի շարք այլ պետական գերատեսչությունների վառելիքի գնման մրցույթներում հաղթել Սուքիասյանների ընտանիքին պատկանող ընկերությունը
Երեկ մամուլում հրապարակումներ եղան առն այն, որ Պաշտպանության նախարարության և պետական մի շարք այլ գերատեսչությունների կողմից վառելիքի գնման համար հայտարարված մրցույթներում մի շարք այլ հայտ ներկայացրած ընկերություններից հաղթող է ճանաչվել Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն: Ըստ հրապարակման ՊՆ այդ ընկերության հետ կնքել է 5 մլրդ 450 միլիոն դրամի վառելիքի մատակարարման պայմանագիր: Այլ գերատեսչությունների հետ կնքված պայմանագրերը նույնպես հասնում են մի քանի միլիարդի:
InfoPort.am-ը փորձեց պարզաբանում ստանալ պետական մարմիններից, թե ինչու հենց այս ընկերությանը որոշվեց տալ նախապատվությունը: Տարբեր գերատեսչություններից ստացված պատասխաններից պարզ դարձավ, որ ընտրության սկզբունքը ինչպես և բոլոր մրցույթների ժամանակ եղել է գին-որակ հարաբերակցությունը: «Նույնանման որակի ապրանքատեսակ առաջարկող տարբեր ընկերություններից մրցույթների ժամանակ նախապատվությունը տրվում է այն ընկերությանը, որը ավելի ցածր գին է առաջարկում: Տվյալ դեպքում ընտրության սկզբունքը ևս եղել է նույնը: Այնպես, որ այս դեպքում սենսացիաներ փնտրել պետք չէ»,- պարզաբանեցին մեզ:
Մեր հարցումների պատասխաններից նաև պարզ դարձավ, որ վառելիքի գնման մրցույթներին մասնակցել են ներմուծող գրեթե բոլոր խոշոր ընկերությունները` «Ֆլեշ», «Մաքս Օիլ», «ՍիՓիԷս Օիլ», «Կար Պետրոլ» և «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ները։ Սակայն նույնանման որակի առաջարկի պարագայում ամենա ցածր գինը առաջարկել է «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն: Մեզ նաև հաջողվեց գտնել մրցութային առաջարկների փաստաթղթի պատճեն, որը ներկայացնում ենք ստորև․





