կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինչու ՞ է Հայաստան եկել Ռուսաստանի հայերի միության նախագահը և ի ՞նչ պլաններ ունի նա կապված գալիք ընտրությունների հետ

Ինչու ՞ է Հայաստան եկել Ռուսաստանի հայերի միության նախագահը և ի ՞նչ պլաններ ունի նա կապված գալիք ընտրությունների հետ

Այս օրերին Հայաստանում է գտնվում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա ակտիվ հարցազրույցներ է տալիս, մասնակցում այս ու այն հանրային միջոցառումների: Սակայն InfoPort.am-ի աղբյուրները հայտնում են, որ Աբրահամյանի հայաստանյան այցը շատ ավելի խորը գնացող նպատակներ ունի:

Բանն այն է, որ Աբրահամյանը որոշել է մասնակցել հայաստանյան ընտրություններին, իհարկե ոչ սեփական դեմքով (նա ՀՀ քաղաքացիություն չունի), բայց սեփական կուսակցությամբ, որը ՌՀՄ նախագահը անվանել է «Ապագայի երկիր»: Կուսակցության համագումարը տեղի կունենա մայիսի 15-ին:

Դեռևս պարզ չէ, թե այս քայլով, ինչ նպատակ է հետապնդում Արա Աբրահամյանը (քանզի բոլորի համար ակնհայտ է, որ նորաստեղծ կուսակցությունը խորհրդարան անցնելու շանսեր չունի), կամ որ թևում կգործի նորաստեղծ ուժը, բայց մի բան ակնհայտ է, որ այն չի հարելու քոչարյանական թևին, համենայն դեպս այդպես հավաստեցին InfoPort.am-ի ռուսաստանյան դիվանագիտական աղբյուրները:     

Դեռ հայտնի չէ նաև, թե ով այն կգլխավորի: Սակայն նորընծա կուսակցականները դեռ մինչև իրենց պարտյական առաջնորդի Հայաստան գալը ակտիվ լծվել էին կուսկցական շինարարությանը: Փորձում էին գնել կայքեր, ֆեյսբուքյան ակտիվ էջեր, փողոցային գովազդային վահանակներ:

Կապ էին հաստատում նաև տարատեսակ «ձայն հավաքողների» հետ` իրենց ծառայություններից օգտվելու համար: Ինչն է հատկանշական, որ նրանք ի սկզբանե ասում էին, որ ֆինանսական հարցերը երկրորդական են և իրենց հարմար առաջարկների դեպքում ֆինանսի առաջ կանգ չեն առնի:

Սակայն ինչպես փաստում են մեր աղբյուրները, հետագայում այդ մարդիկ իրենց «շահավետ» առաջարկներով հօդս էին ցնդում և այլևս կապի դուրս չէին գալիս:

  • Կիսվել: