երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչու՞ այսօր նիստից 15 րոպե ուշ եկաք, բան կար նիստի սկզբում, որին փորձեցիք չմասնակցել․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Ինչու՞ այսօր նիստից 15 րոպե ուշ եկաք, բան կար նիստի սկզբում, որին փորձեցիք չմասնակցել․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Ինչու՞ այսօր նիստից 15 րոպե ուշ եկաք, բան կար նիստի սկզբում, որին փորձեցիք չմասնակցել։

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ընդդիմությանը նման հարց է ուղղել ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը։ Հիշեցնենք, որ այսօրվա նիստը սկսվել էր Վիգեն Խաչատրյանի հիշատակը հարգելով, այդ ժամանակ ընդդիմությունը դահլիճում չէր։

Վահագն Ալեքսանյանը նաև ասել է, որ առաջին անգամ չէ, որ ընդդիմությունը Սահմանադրության փոփոխությունների առաջամարտիկը լինելով հանդերձ, ինչ-որ նոր թեզեր է առաջ քաշում:

«Դրա վառ օրինակը այս օրերին հանդիսանում է ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքերը բոյկոտելը, կամ ավելի մարդկային լեզվով ասած ընդդիմության գլխապատառ փախուստը:

Սա լրիվ տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որ օրինակ ընդդիմությունը չեկավ լսելու օրինակ, որ 2008-2018թթ Հայաստանը գնել է ընդամենը 345 միլիարդ դրամի զենք, իսկ 2018-2020թթ Հայաստանը գնել է 609 միլիարդ դրամի զենք: Ինչ է սա, եթե ոչ հայրենավաճառության մասին փաստական ապացույց»,- ասել է նա:

Վահագն Ալեքսանյանը ընդդիմության անդամներին հորդորել է ներկայանալ վաղվա 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի հարց ու պատասխանին և տալ իրենց հուզող հարցերը, դիմումներն ու բողոքները:

«Բայց դուք չեք գա և չեք տա ձեր հարցերը, որովհետև չկա մի բան, որ դուք կարող եք արտաբերել, որպես մեղադրանք, ու դա չունենա հստակ ու ռացիոնալ պատասխան: Այս պատճառով էլ գլխապատառ փախուստի մեջ եք»,- ասել է նա:

  • Կիսվել: