շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ինչպես սկսել ենք մեր աշխատանքը կադրային քաղաքականության հարցում, նույն կերպ շարունակելու ենք․ Մարության

Ինչպես սկսել ենք մեր աշխատանքը կադրային քաղաքականության հարցում, նույն կերպ շարունակելու ենք․ Մարության

Ինչպես սկսել ենք մեր աշխատանքը կադրային քաղաքականության հարցում, նույն կերպ շարունակելու ենք։ Այս մասին Երեւանի ավագանու նիստում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Երկրորդ, որ ինքն իր պարտականությունները պատշաճ կատարի եւ հատուկ չխանգարի մարմնի գործունեությանը, հատուկ վնաս չտա համայնքին, աշխատակազմին եւ Երեւանի բնակչությանը: Եթե այս երկու չափանիշին համապատասխանում է, անձը կարող է աշխատել: Եթե այս պահին չի զբաղվում կոռուպցիայով, այս պահին լծված է ամբողջ ուժերով աշխատանքին, ինքը պետք է աշխատի մինչեւ այն պահը, երբ էլ չի կարող օգուտ տալ եւ շեղվում է ճիշտ ուղուց:

Իսկ թե մարդը եղել է ՀՀԿ-ական, դրանից առաջ ՀՀՇ-ական, դրանից առաջ կոմունիստ, թե այլ կուսակցությունների մեջ, դա կարեւոր չէ: Հեղափոխությունը հենց դրա համար է եղել, որ մենք ասում ենք քաղաքականությունը եւ պրոֆեսիոնալիզմը չի կարելի խառնել: Մենք շատ հաճախ ասում էինք՝ էս մարդն ընդդիմադիր է, դրա համար գործից հանեցին»,-ընդգծեց նա:

Մարությանի խոսքով՝ եթե աշխատանքից հետո ինչ-որ մեկը զբաղվում է քաղաքական գործունեությամբ, որը չի խանգարում իր աշխատանքին, բնականաբար, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ունենալ իր պատկերացումները քաղաքականության մասին

  • Կիսվել: