երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Ինչով է եկեղեցականը, որի թաթիկը համբուրում են, օրենքից ավելի բարձր հասարակ գործարարից․ Ալեն Սիմոնյանն առաջարկում է քննարկել եկեղեցին հարկելու հարցը

Ինչով է եկեղեցականը, որի թաթիկը համբուրում են, օրենքից ավելի բարձր հասարակ գործարարից․ Ալեն Սիմոնյանն առաջարկում է քննարկել եկեղեցին հարկելու հարցը

Իշխանությունն առաջարկում է քննարկել եկեղեցին հարկելու հարցը։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Եկել է ժամանակը` քննարկենք, հասկանանք` այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չի կիրառվում։ Հերիք եղավ՝ մեր էմոցիաների, պատմության, արդեն իսկ քաղաքական դաշտում գործ անելու համար գնալ, աշխարհասփյուռ հայությունից փող հավաքել, հարստանալ, մոմ ծախել, կոկա-կոլա ծախել, գինի ծախել, գինու ռեստորաններ ունենալ ու չվճարել։ Ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ իրենք պետք է հարկ չվճարեն։ Եվ ընդհանուր առմամբ օրենսդրական առումով պետք է վերանայենք, հասկանանք, թե ինչով է եկեղեցականը, որի թաթիկը համբուրում են, օրենքից ավելի բարձր հասարակ գործարարից, որը հարկ է վճարում, բանակի համար փամփուշտ է գնում»,- հայտարարեց Սիմոնյանը։
 
 
 

  • Կիսվել: