ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ինչո՞ւ կապիտուլյացիոն թղթին ընդդիմացողների նկատմամբ գործեր հարուցվում են ռազմական դրության կանոնները խախտելու համար, իսկ նույն արարքի համար Փաշինյանի աջակիցների նկատմամբ՝ ոչ. Սամսոնյան

Ինչո՞ւ կապիտուլյացիոն թղթին ընդդիմացողների նկատմամբ գործեր հարուցվում են ռազմական դրության կանոնները խախտելու համար, իսկ նույն արարքի համար Փաշինյանի աջակիցների նկատմամբ՝ ոչ. Սամսոնյան

ԱԺ-ում շարունակվում է ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված նախագծի քննարկումը, որով առաջարկվում է վերացնել ռազմական դրության ռեժիմը: Հարակից զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանին դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Պարո՛ն Մկրտչյան ռազմական դրության իրավական ռեժիմով արգելված են հավաքները, մենք գիտենք, որ ներքաղաքական գործընթացներ կան և այդ գործընթացների շրջանակներում հավաքներ են իրականացնում ոչ թե միայն այն մարդիկ, ովքեր դժգոհ են կապիտուլյացիոն թղթից, այլ նաև օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի աջակիցները։ Այն մարդիկ, ովքեր դժգոհ են, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում ռազմական դրության կանոնները խախտելու համար: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի աջակիցները, որոնք խախտել են կանոնները, հավաքվել են հրապարակում, ընդ որում, դա ողջունել է հենց ՀՀ վարչապետը, այդ մարդիկ որևէ պատասխանատվության չեն ենթարկվել»,– ասաց նա:

Պատգամավորը հետաքրքրվեց Արեն Մկրտչյանից, թե վերջինս որպես ՀՀ ԱԺ պատգամավոր հետամուտ եղե՞լ է, որ օրենքը երկրում հավասար լինի բոլորի համար: Արեն Մկրտչյանն էլ արձագանքեց. «Ես վստահ եմ, որ օրենքը հավասար է բոլորի համար, Ոստիկանության գործողությունների մասով հարցում ուղարկեք ՀՀ  ոստիկանություն»:
լինենք

«Ես ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ օրենքը Հայաստանի Հանրապետությունում հավասար չէ բոլորի համար և Ձեզ կոչ եմ անում որպես ԱԺ պատգամավոր հետևեք, որ օրենքը հավասար լինի բոլորի համար և հետամուտ լինենք, որ այն մարդիկ, որոնք հավաքվել էին Հանրապետության հրապարակում, խախտել էին ռազմական դրության պայմանները, ևս ենթարկվեն պատասխանատվության»,- հակադարձեց Անի Սամսոնյանը:

  • Կիսվել: