ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ինչո՞ւ եմ հետ գալիս, ինձ հետ բերեցին.  Քոչարյան

Ինչո՞ւ եմ հետ գալիս, ինձ հետ բերեցին. Քոչարյան

Ինչո՞ւ եմ հետ գալիս, ինձ հետ բերեցին, եթե երկրի վիճակը լավ լիներ, երբեք մտքովս էլ չէր անցնի։ Այս մասին ապրիլի 26-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է իր աջակիցների հետ հերթական հանդիպման ժամանակ։

Ի թիվս այլ հարցերի՝ նրա աջակիցները հետաքրքրվում են՝ հնարավո՞ր է Հայաստանը դուրս բերել այս ճգնաժամից, ի՞նչ է պետք անել դրա համար, և երբ հասարակ քաղաքացին իր վրա կզգա՞ այդ վերականգնումը։ Նախագահն իր խոսքում ասել է, որ հնարավո՛ր է։ Հնարավորությունը կա՝ Հայաստանը մեծ շինհրապարակի վերածել, բոլորի համար աշխատատեղ ստեղծել։ Ուղղակի պետք է աշխատել, լինել կարգապահ, պատասխանատվություն ստանձնել, հաստատուն քայլերով շարժվել՝ Հայաստանի վերականգնման ուղղությամբ։

Աջակիցների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նաև հայտարարել է, որ իրեն չի համարում քաղաքական գործիչ, ավելի շատ պետական գործիչ է։ Քոչարյանին հարց են տվել՝ ինչո՞ւ որոշեց հետ վերադառնալ։

«Ինձ թվում էր, թե ես իմ տեղը գտել եմ, բայց անտարբեր մնալ, մի կողմ քաշվել, ասել՝ դե լավ, ինչ-որ մեկն այս հարցը կլուծի, ես չեմ տեսնում, որ կլուծի», - ասել է երկրորդ նախագահը ու հավելել, որ այս վիճակի համար ամենից հարմար կենսագրություն, փորձ ու գիտելիք ունեցող մարդկանցից է։

Տեսանյութը՝ այստեղ։

  • Կիսվել: