երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը հեռացրել Facebook-ի իր էջերը

Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը հեռացրել Facebook-ի իր էջերը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փակել է իր Facebook-յան աքաունթները:

Ուշագրավ է, որ սոցիալական ցանցում երկուսն էլ՝ նախարարի և՛ այսպես կոչված աշխատանքային, և՛ անձնական էջերը հասանելի չեն և սա տեղի է ունեցել իր հրաժարականի մասին խոսակցությունների ֆոնին:

Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը առաջին տարին չէ, որ շրջանառվում են և վերջին շրջանում կրկին ակտիվացել են: Այդպես, օգոստոսի 18-ին մամուլում հրապարակում եղավ այն մասին, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը վերջին ժամանակներս լոբբինգ է անում, որպեսզի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվի հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի որդին՝ Արամ Սահակյանը: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, Արման Սահակյանը Հակոբ Սիմիդյանի ընկերն է եւ այդ պատճառով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում նրա լոբբինգն է անում՝ ասելով, թե նա է ամենահարմար և ընդունելի թեկնածուն՝ ասելով, թե միակ մարդն է, որ կարող է այդ ճգնաժամային իրավիճակից դուրս հանել ոլորտը: Սակայն ավելի ուշ Սիմիդյանը հերքել էր այդ տեղեկությունները.

«Չկա նման բան: Առողջապահության նախարարի հարց չի քննարկվել, հետեւաբար ես որեւէ թեկնածուի մասին չեմ խոսել, որեւէ թեկնածու չեմ առաջադրել: Այսինքն, Ձեր ունեցած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»: Սիմիդյանը հավելեց նաև, որ այս թեմայով որեւէ քննարկում չի ունեցել եւ լոբբինգ որեւէ մեկի համար չի արել»,- ասել էր նա:

 

Իսկ գուցե նախարարը փակել է էջերը, քանի որ արձակուրդում է և չի ցանկանում իր հանգիստը խանգարել Facebook-յան անցուդարձով: VERELQ-ի հարցմանը, սակայն, նախարարությունից տեղեկացրեցին, որ Արսեն Թորոսյանը արձակուրդում չէ, աշխատանքային գործընթացի մեջ է: Իսկ թե ինչի հետ է կապված սոցիալական ցանցից հեռանալը՝ չմեկնաբանեցին:

  • Կիսվել: