չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ինչի՞ տեղ եք դուք դրել ձեզ, դո՞ւք եք որոշում՝ մենք ապրելու ենք, թե՝ ոչ. Վլադիմիր Վարդանյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին

Ինչի՞ տեղ եք դուք դրել ձեզ, դո՞ւք եք որոշում՝ մենք ապրելու ենք, թե՝ ոչ. Վլադիմիր Վարդանյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին

Կա արդյո՞ք ՀՀ-ում որևիցե մեկը, որ մեկ այլ քաղաքացուն իրավունք վերապահի ապրել, կամ՝ ոչ: Այս մասին խորհրդարանում ասաց իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն՝ արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանն առ այն, որ նա Հայաստանում ապրելու իրավունք չպետք է ունենա։

«Ինչի՞ տեղ եք դուք դրել ձեզ, դո՞ւք եք որոշում՝ մենք ապրելու ենք, թե՝ ոչ, դո՞ւք եք որոշելու ժողովուրդն ինչ է ընտրելու: Թե ձեռքներդ մի երկու կոպեկ փող է ընկել, էն էլ մեր փողերը, ու որոշել եք այդ փողերով մեզ ևս մեկ անգամ ստորացնել»,- ասաց Վարդանյանը:

Պատգամավորը հավաստիացրեց, որ շարունակելու է ապրել ու քայլել Հայաստանում, քանի որ սա իր երկիրն է:

Վարդանյանը ցավում է, որ այսպիսի մանիպուլյատիվ եղանակներով են մոտենում նախընտրական քարոզարշավին:

«Ցավում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքում թշնամական ուժեր են հայտնվել, և մարդիկ կան, որոնք միավորվելու և միասին նրանց հեռացնելու փոխարեն ասում են՝ չէ՛, մենք կգանք, կդզենք, կանգնեք կողքներիս և դզեք, սա մեր բոլորի՝ ՀՀ բանակն է: 

Եվ վերջում՝ ես հանգիստ կարող եմ զբոսնել Երևանով, կանգնել այս ամբիոնին: Կոչ եմ անում լինել կառուցողական, հարգել ՀՀ Սահմանադրությունը, քաղաքացուն, վերջ տալ ցանկացած տեսակի սաբոտաժներին, դիվերսիաներին, կենտրոնանալ ընտրական պայքարի վրա: Իսպանացիք կասեն՝ «Նո պասարան», չեմ թարգմանում՝ սկսեք գիրք կարդալ»,- ընդգծեց պատգամավորը: 

  • Կիսվել: