հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Ինչ թանկարժեք նվեր է հայտարարագրել Ալեն Սիմոնյանը

Ինչ թանկարժեք նվեր է հայտարարագրել Ալեն Սիմոնյանը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ 2025 թվականի մայիսի 19-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրուից ստացել է Կղզու պատկերով պղնձե քանդակ:

Այն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվեր է, որի արժեքն է 100 հազար 280 դրամ:

Հիշեցնենք, որ պաշտոնական այցով 2025 թվականի մայսի 18-21-ը Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն Հայաստանում է եղել:

Հիշեցնենք, որ պաշտոնատար անձանց ստացած նվերները հայտարարգրելու մասին օրենքն ուժի մեջ է մտել 2024 թվականից:

  • Կիսվել: