հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ինչ-որ ես տեսա՝ պարզապես անթույլատրելի է․ Արսեն Թորոսյանը Գավառի հիվանդանոցում է

Ինչ-որ ես տեսա՝ պարզապես անթույլատրելի է․ Արսեն Թորոսյանը Գավառի հիվանդանոցում է

Ոստիկանության աշխատակիցները շարունակում են ծառայություն իրականացել Գավառի բժշկական կենտրոնում։ Օպերատիվ քննչական խմբերը դեպքի վայրում տեղանքի զննություն եւ չափագրումներ են իրականցվում, որպեսզի նաեւ վնասի չափը պարզվի։ Տեսանյություն երեւում է, որ վնասել են պատերը, կան կոտրված դռներ։

Դեպքի վայրում է նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով նշեց, որ անթույլատրելի է համարում նման միջադեպը։ Նախարարը խիստ դատապարտեց հիվանդանոցում կատարվածը, նշելով, որ խաթարվել է հիվանդանոցի աշխատանքը, շտապ օգնություն իրականացնելը և այլն։

Թորոսյանը նշեց, որ կգնահատվի պատճառված վնասը և վաղվանից սկսվի հիվանդանոցի վերականգնումը։ Նա հավելեց, որ սարքավորումներ չեն վնասվել, վնասվել է միայն բժշկական գույք․

«Բոլորս գիտենք՝ հիմա ինչ վիճակում է գտնվում առողջապահական համակարգը, և ցանկացած ռեսուրսի կորուստ թե՛ ֆիզիկական, շենքային պայմանների, թե՛ անձնակազմի մասով առավել քան կարևոր են։ Նաև շատ կարևոր է ԲԿ-ների անձնակազմի պաշտպանվածության մակարդակը: Այն, ինչ որ տեղի է ունեցել ու այն, ինչ որ ես տեսա, պարզապես անթույլատրելի է: Որևէ երկրում, որևէ հանգամանքներում այն ավերածությունները, որը ես տեսա տարբեր պալատներում, դռների, պատուհանների, պատերի հետ, կարելի է ասել մի ամբողջ անձնակազմի կողմից հարձակում է բժշկական կենտրոնի վրա, հուսով եմ իրապահ մարմինները կբացահայտեն ու կպարզեն: Իսկ մեր խնդիրը Գավառի ԲԿ-ի աշխատանքը 100 տոկոսով վերականգնելն է հնարավորինս կարճ ժամկետում»։

Նախարարը նշեց, որ տուժածները հոսպիատալացվել են և գտնվում են հսկողության տակ։

Հիշեցնենք, որ երեկ Գավառի ճանապարհին հնչած կրակոցների հետևանքով երկու հոգի մահացել էր: Կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։ Ըստ մամուլի տեղեկությունների նրանք ձողերով և դանակներով զինվածները սկսել են ջարդուփշուր անել հիվանդանոցի գույքը, որից հետո, հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը, մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձինք, և դանակով փորձել են կտրել նրանց երկուսի պարանոցները:

Ավելի վաղ Ֆեյսբուքում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ, Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն:

Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։

Միաժամանակ նշենք, որ լրատվամիջոցները դեպքի հետ կապված չճշտված տեղեկություններ են հրապարակում: Նշվում է նաև, որ հարձակում է եղել հիվանդանոցի վրա, և այդ պահին այնտեղ է գտնվել ՀՀ ոստիկանության պետը:

Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել: Լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-գրել է Ահարոնյանը։

  • Կիսվել: