Ինչ են քննարկել ԵՄ հատուկ ներկայացուցիչն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը. մանրամասներ
Բաքվում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը եւ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի, այդ թվում՝ պետական սահմանի սահմանազատման, հաղորդակցությունների բացման, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման եւ այլ հարցերի շուրջ:
Տեղեկացնելով հակառակ կողմին եռակողմ հայտարարությունների կատարման մասին` Բայրամովն այս համատեքստում ՛՛ընդգծել է Հայաստանի գործողությունների անթույլատրելիությունը, որոնք նպաստում են իրավիճակի սրմանը՛՛, նշել է ՛՛հայկական կողմի պահանջների եւ վերապահումների անհիմն լինելը՛՛:
Հատուկ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Եվրամիությունը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության, զարգացման ու բարգավաճման օգտին եւ պատրաստ է դրան համապատասխան աջակցություն ցուցաբերել:



