ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իմքայլական պատգամավոր Նարեկ Մկրտչյանը մանդատը վայր է դրել

Իմքայլական պատգամավոր Նարեկ Մկրտչյանը մանդատը վայր է դրել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանն այսօր՝ ապրիլի 21–ին, պատգամավորական մանդատը վայր է դրել։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական էջից։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,– ասվում է ԱԺ տարածած հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: