երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
«Իմ ունակություններն ավելի գործադիրի են». Ավինյանը՝ Աժ–ում իր հայտնվելու հնարավորության մասին

«Իմ ունակություններն ավելի գործադիրի են». Ավինյանը՝ Աժ–ում իր հայտնվելու հնարավորության մասին

Ես ձեզ առաջարկում եմ գալ, մեզ հետ շրջել մեր քարոզարշավի ժամանակ, Շենգավիթ  վարչական շրջանում ենք եղել հիմնականում, և մեզ շատ լավ են ընդունել։ Այս մասին, այսօր՝ մարտի 27–ին, ՔՊ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, թե քարոզարշավի ժամանակ ՔՊ–ականներին լավ չեն ընդունել Երևանում և դրա մեղավորը քաղաքապետ Ավինյանն է։

«Այն էներգիան, որ ունեինք Երևանում, նույնիսկ այդքան լավ չէինք ակնկալում։ Մենք մի քանի տասնյակ մետր քայլելու համար 30-40 րոպե ժամանակ էինք ծախսում, այսինքն այդ հոսքը, որ գալիս էր, շփվում էր, խոսում էր, անդադար էր, ամեն քայլափոխի էր։ Կառավարության, քաղաքապետարանի ներկայացուցիչներին մարդիկ մոտենում են ոչ միայն մեզ գովերելու համար, և բացարձակ մեզ գովերգելու համար չպետք է մոտենան, չնայած դա էլ է տեղի ունենում։ Պարզ է, որ իրենց խնդիրներն են բարձրաձայնում, և մենք այդ խնդիրները լսում ենք։ Որևէ քաղաքական ուժի և մարդկանց կապը հենց այդպիսին պետք է լինի»,–ասաց նա։

Հարցին՝ իրեն տեսնո՞ւմ է օրենսդիր մարմնում, Ավինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ իմ ունակություններն ավելի գործադիրի են, բայց մենք Երևանում էլ ունենք մի փոքրիկ օրենսդիր մարմին, և դա ավագանին է։

  • Կիսվել: