երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իմ ու Հայաստանի վարչապետի միջև չի կարող խնդիր լինել. Ալեն Սիմոնյան

Իմ ու Հայաստանի վարչապետի միջև չի կարող խնդիր լինել. Ալեն Սիմոնյան

Ես հավատում եմ, որ ապացուցվելու է. որ իմ բարեկամին վերագրվող արարքը որևէ ձևով հիմնավորված չէ, բայց միևնույն ժամանակ նպատակ չունեմ որևէ կերպ խառնվել իրավական գրոծընթացներին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Դիտարկումներին, թե ՔՊ-ում Սիմոնյանի շուրջ օղակը վաղուց էր սեղմվում և Նիկոլ Փաշինյանը, և թիմակիցները դատական գործով ցանկանում էին զսպել իրեն՝ Սիմոնյանը պատասխանեց, որ այն իրականությունը, որ ներկայացնում են որոշ լրատվամիջոցներ՝ հաճախ չի համընկնում իրականության հետ։ «Իմ թիմը միշտ եղել է իմ հետ, ես էլ միշտ լինելու եմ իմ թիմի հետ, ձեր ցանկությունները իրականության տեղ մի դրեք»։

Նա նաև ընդգծեց, որ այդ գործն իր դեմ ուղղված չէ։

«Ոչ, ոչ, նաև գրվում է, որ վարչապետի հետ խնդիր կա, անընդհատ տրվում էր այդ անունը, խնդրում եմ մշտապես հիշել՝ իմ ու Հայաստանի վարչապետի միջև չի կարող խնդիր լինել, մեր հարաբերությունները չեն կարող ներխուժել իրավական գործընթացների մեջ, որովհետև դա մեր սկզբունքների դեմ է»։

Նա հայտնեց նաև, որ այս թեմայով խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ․ «Երկուսիս կարծիքը համընկել է»,- ասաց ԱԺ նախագահը։

Դիտարկմանը, որ գուցե դրանով փորձում են իրեն կառավարելի պահել. ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես նման եմ մարդու, ում կարելի է վախեցնե՞լ»:

Նաև հավելեց․ «Եթե վարչապետը կարծի, որ որպես կուսակցության ղեկավար, որպես երկրի ղեկավար ինքն ինձ ասելիք ունի, մենք  մշտապես ազնիվ, անկեղծ շփման մեջ ենք և նման մտածելակերպը ենթադրում է, որ արդարադատությունը կամ իրավապահները պետք է  ցուցումով գործեն։ Նման բան ես ՀՀ-ում չեմ  տեսել ու չեմ կարող ասել, որ նման բան կարող  է տեղի ունենալ՝ առավել ևս իմ հետ կապված»։ 

«Իմ և ՀՀ վարչապետի հարաբերությունները ինստիտուցիոնալ հիմքի վրա են, նաև ընկերական հիմքի վրա են»,- ընդգծեց նա։

  • Կիսվել: