ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Իմ տրամաբանությունը հուշում է, որ պայմանագրին կհետևի ՀՀ-Թուրքիա ենթակառուցվածքների ապաշրջափակումը. Միրզոյան

Իմ տրամաբանությունը հուշում է, որ պայմանագրին կհետևի ՀՀ-Թուրքիա ենթակառուցվածքների ապաշրջափակումը. Միրզոյան

Թուրքիան ասել է՝ պատրաստ է բացել սահմանները, բայց Հայաստան–Ադրբեջան պայմանագրի ստորագրումից հետո։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Հիմա խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է, եւ իմ տրամաբանությունը հուշում է, որ պայմանագրին կհետևի ՀՀ-Թուրքիա ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Թուրքիայի շահն էլ է օր առաջ ապաշրջափակել ենթակառուցվածքները։ Մենք ներկայումս Թուրքիայի հետ բավականին դինամիկ երկխոսություն ունենք»:

  • Կիսվել: