կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Իմ քայլը» առաջնագծից վերադարձած զինվորներին կոչ է անում  չկազմակերպել մարդաշատ հավաքներ. Հայտարարություն

«Իմ քայլը» առաջնագծից վերադարձած զինվորներին կոչ է անում չկազմակերպել մարդաշատ հավաքներ. Հայտարարություն

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հայտարարություն է տարածել առաջնագծից վերադարձած զինծառայողներին, կամավորներին և այլոց կոչ անելով ենք չկազմակերպել մարդաշատ հավաքներ։ Հայտարարության մեջ ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, համացանցից տեղեկացանք, որ առաջնագծից վերադարձած զինծառայողներ, կամավորներ, ինչպես նաեւ մի շարք քաղաքացիներ, պայմանավորված ներքաղաքական վերջին զարգացումներով, ի աջակցություն ՀՀ իշխանությունների՝ այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք են հրավիրել: Հաշվի առնելով երկրում հայտարարված ռազմական դրությունը, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված վտանգները՝ խնդրում ենք չկազմակերպել մարդաշատ հավաքներ:

Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ հայրենիքին ցուցաբերած հերոսական աջակցության համար եւ վստահեցնում ենք, որ ամենօրյա մեր աշխատանքով կարդարացնենք այն: Գիտակցելով ստեղծված իրավիճակը ու դրանում նաեւ մեր պատասխանատվությունը՝ խնդրում ենք միասին լծվել համախմբման եւ մեր ամբողջ ներուժը հայրենիքի վերակառուցմանն ուղղված գործին»:

  • Կիսվել: