հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Մի չկայացած փոքրիկ լուսատիտիկ մոլագար մտավարժանքների մեջ ինձնից պատասխան է տենչում․ Արման Բաբաջանյանը՝ «Green Card» շահելու լուրերի մասին

Մի չկայացած փոքրիկ լուսատիտիկ մոլագար մտավարժանքների մեջ ինձնից պատասխան է տենչում․ Արման Բաբաջանյանը՝ «Green Card» շահելու լուրերի մասին

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձել է մամուլում տարածվող լուրերին առ այն, որ նա «Green Card» է շահել ու հարմար առիթի կարող է արտագաղթել ԱՄՆ։
 
Նա, մասնավորապես, նշել է․
 
«Մի չկայացած փոքրիկ լուսատիտիկ մոլագար մտավարժանքների մեջ ինձնից պատասխան է տենչում, բայց ես ոչ միայն իրեն չեմ անդրադառնում, այլև իր անմիջական շեֆ/շեֆերին:
Իմ կռիվը նրանց տերերի հետ է, այնպես որ շարունակեք անդրադառնալ՝ գրել, ջնջել, թեգել...
Հիշեք՝ իմ մեծ, շատ մեծ կռիվը առջևում է, այն ձեզ հետ չէ՝ ձեր տերերի հետ է, պուճուրներ և փոքրիկներ...
Հ.Գ.
Մտածեք ձեզ վերաբերող քրգործերի և հետույքները պաշտպանելու մասին:

  • Կիսվել: