ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Իմ համակիրների մեջ կա մի զանգված, որոնք չեն ընդունում 3-րդ նախագահին, նույնապես 3-րդ նախագահի համակիրների մեջ կան մարդիկ, որոնք ինձ չեն ընդունում․ Քոչարյան

Իմ համակիրների մեջ կա մի զանգված, որոնք չեն ընդունում 3-րդ նախագահին, նույնապես 3-րդ նախագահի համակիրների մեջ կան մարդիկ, որոնք ինձ չեն ընդունում․ Քոչարյան

ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները խնդիրներ չունեն, բայց չմիավորվելու պատճառն այն է, որ այդ միավորումն արդյունավետ չի լինելու։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
 
«Իմ համակիրների շարքում կան մարդիկ, որոնք չեն ընդունում ՀՀ երրորդ նախագահին, երրորդ նախագահի համակիրների և կուսակիցների մեջ նույնպես կան մարդիկ, որոնք ինձ չեն ընդունում։ Մտածել, թե կարող ենք բոլորին վերահսկել՝ ով ինչ գրի, չգրի․․․ չի լինի այդպես»,- նշեց Քոչարյանը։
Ուժերը միացնելը, ՀՀ երկրորդ նախագահի կարծիքով, երբեք ինքնանպատակ չի լինում։ Ուժերը միավորելու նպատակը պետք է լինի սիներգիայի էֆեկտ ստանալը։
«Օրինակ` 5+5-ը դառնում է 12, 11, 14։ Եթե 5+5-ը դառնում է 7, ուժերը չեն միացվում։ Մեզ մոտ պատկերն այնպիսին է, որ այդ սիներգիան չի աշխատում»,- կարծում է Քոչարյանը։
Նա մանրամասնեց, որ միավորվելու արդյունքը լինելու էր այն, որ օրինակ՝ իր համակիրների մի մասը, որոնք չեն համակրում ՀՀ երրորդ նախագահին, պասիվանալու էին, հեռանալու էին, նույն պատկերն էլ, վստահ է, երրորդ նախագահի թիմում էր լինելու։

  • Կիսվել: