հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Իմ ամբողջ ներուժը ներդնելու եմ՝ ՀՀ-ում ունենալու ավելի պաշտպանված ու սրտացավ վերաբերմունքի ներքո զարգացող շրջակա միջավայր. Ռ.Պետրոսյան

Իմ ամբողջ ներուժը ներդնելու եմ՝ ՀՀ-ում ունենալու ավելի պաշտպանված ու սրտացավ վերաբերմունքի ներքո զարգացող շրջակա միջավայր. Ռ.Պետրոսյան

Իմ ամբողջ ներուժը, ջանքն ու նվիրումը հետայսու ևս ներդնելու եմ՝ Հայաստանի Հանրապետությունում ունենալու ավելի երաշխավորված, ավելի պաշտպանված, գիտելիքահեն կառավարման և հանրության սրտացավ վերաբերմունքի ներքո զարգացող շրջակա միջավայր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ստորագրել է ինձ Շրջակա միջավայրի նախարար նշանակելու հրամանագիրը:

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինձ ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին:

Շնորհակալություն հայտնելով վարչապետին նման բարձր վստահության համար՝ վստահեցրել եմ, որ իմ ամբողջ ներուժը, ջանքն ու նվիրումը հետայսու ևս ներդնելու եմ՝ Հայաստանի Հանրապետությունում ունենալու ավելի երաշխավորված, ավելի պաշտպանված, գիտելիքահեն կառավարման և հանրության սրտացավ վերաբերմունքի ներքո զարգացող շրջակա միջավայր:

Հարգելի՛ գործընկերներ,

Ցանկանում եմ շեշտել. որ հետհեղափոխական Հայաստանում այսօր ընթանում են խորքային բարեփոխումներ բացառապես կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում, իհարկե, շրջակա միջավայրի կառավարման ոլորտում, ինչն ուղղակիորեն ազդում է մեր հանրապետությունում կյանքի որակի վրա, և այն նշաձողը, որը սահմանվել է մինչ այժմ՝ շրջակա միջավայրի կառավարման, ընդերքօգտագործման և մյուս բաղադրիչների կառավարման ոլորտում, առկա հիմնախնդիրների լուծման կամ ավելի նորարար լուծումներ առաջադրելու գործում, պետք է հայտարարենք մեր մեկնարկային կետը, մեր պլան-մինիմումը և համատեղ ջանքով բոլոր սերունդների այս գերատեսչությունում խմբված հմտություններ, գիտելիքներ և փորձառություն ունեցող բոլոր գործիչների հետ համատեղ օր առաջ իրականացնենք Հայաստանում ավելի լավ կյանքի որակ ունենալու մղումը՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի և Հայաստանի քաղաքացու»,- գրել է նա։

 

 

  • Կիսվել: