ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդականը Գրիգորյանի հետ զրույցում ողջունել է խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային ուղիների ապաշրջափակումը

ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդականը Գրիգորյանի հետ զրույցում ողջունել է խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային ուղիների ապաշրջափակումը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ:

Ա.Գրիգորյանը նշել է, որ տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակումը տեղի է ունենալու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սահմանների անքակտելիության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում:

Ք. Խարազին ողջունել է խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային ուղիների ապաշրջափակումը` վերահաստատելով ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վերաբերյալ ԻԻՀ-ի սկզբունքային դիրքորոշումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին, ընդգծել ընթացիկ և նախանշված ծրագրերի շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը:

  • Կիսվել: