երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ի տարբերություն Սյունքի՝ Գյումրիում ընտրությունները համեմատաբար հանգիստ են. «Անկախ դիտորդ»

Ի տարբերություն Սյունքի՝ Գյումրիում ընտրությունները համեմատաբար հանգիստ են. «Անկախ դիտորդ»

՛՛Անկախ դիտորդ՛՛ դիտորդական առաքելությունը 2021 թ. հոկտեմբերի 17-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Ֆիոլետովո, Գորիս, Տաթև, Տեղ, Մեղրի, Դիլիջան և Գյումրի համայնքների ավագանու ընտրությունները ավելի քան 45 տեղամասերում և 4 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում:

Առաքելությունը ՀՀ տարբեր տարածքներում արձանագրել է տարաբնույթ խախտումներ՝ քվեախցիկից դուրս և բազմաթիվ քվեաթերթիկներով քվեարկություն իրականացնելու դեպքեր, քվեախցում մեկից ավելի անձանց ներկայություն և մեքենաների կուտակման դեպքեր:

՛՛Անկախ դիտորդ՛՛-ի երկարաժամկետ և շրջիկ դիտորդներին համակարգող Վահրամ Թոքմաջյանը Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ ասաց, որ, ի տարբերություն Սյունքի, Գյումրիում ընտրությունները համեմատաբար հանգիստ են:

՛՛Տեղ գյուղում ունենք դեպք՝ ընտրողների 10 տոկոսն իր ընտրությունը կատարել է օգնողների օգնությամբ: Ընդհանրապես, Սյունիքում զանգվածային  են թե՛ ուղղորդումները, թե՛ տարբեր մեքենաներով մարդկանց տեղամասեր բերելու դեպքերը տարբեր ուժերի կողմից՝ տարբեր ռեսուրսների կիրառմամբ, այդ թվում՝ նաև  ձայնային ձեռներեցների՛՛,- նշեց Թոքմաջյանը
 

Ինչ վերաբերում է Գյումրիին, ապա ՛՛Անկախ դիտորդ՛՛-ից նշում են, որ Գյումրիում տեղամասեր տեղափոխելու փաստեր արձանագրված է 4-5 քաղաքական ուժի դեպքում:

Կուտակումների վերաբեյալ Թոքմաջյանը նշց, որ դրանք քիչ են՝ համեմատած 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների հետ:

  • Կիսվել: