հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ի սրտե ցանկանում ենք ձեզ բարեկեցություն և ամենաբաղձալի ցանկությունների իրագործում․ ՌԴ դեսպանատուն

Ի սրտե ցանկանում ենք ձեզ բարեկեցություն և ամենաբաղձալի ցանկությունների իրագործում․ ՌԴ դեսպանատուն

Հայաստանում ՌԴ դեսպանատունը շնորհավորել է կանանց տոնը։

«Սիրելի՛ կանայք,
Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության անձնակազմը ի սրտե շնորհավորում է ձեզ գարնանային գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ:

Մարտի 8-ը Հայաստանում նախանշում է նաև «կանանց ամսվա» սկիզբը, որն ավարտվում է ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության տոնով:

Ի սրտե ցանկանում ենք ձեզ անսահման երջանկություն, բարեկեցություն, ջերմություն, սեր և ամենաբաղձալի ցանկությունների իրագործում»,-նշված է դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ:

  • Կիսվել: