շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ի՞նչ շահ ունի «Հանրային ձայնը», որ քվորում են ապահովում, և ՔՊ-ական թեկնածուն դառնում է քաղաքապետ. Մարության (տեսանյութ)

Ի՞նչ շահ ունի «Հանրային ձայնը», որ քվորում են ապահովում, և ՔՊ-ական թեկնածուն դառնում է քաղաքապետ. Մարության (տեսանյութ)

Հետընտրական պրոցեսը շատ պարզ է, ես այստեղ անձնական շահ չունեմ, շահը երևանցիներինն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Ազգային առաջընթաց՛՛ խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա, մասանավորապես, նշեց. ՛՛Մեր խմբակցությունն առաջարկել է մյուսներին այն, ինչ մեզ պատվիրակել են երևանցիները: Ցավոք սրտի, ընդդիմություն ձևացնող մի ֆրակցիա շատ արագ շատ կոնկրետ համագործակցեց իշխանության հետ, իրենց տվեց իրենց քվեները, և ՔՊ-ի թեկնածուին դարձրին քաղաքապետ: Թե ինչ շահ ունեին, չգիտեմ, նաև շատ տարօրինակ է, որ երկու հոգի ունեն իրենց յոթ հոգանոց խմբակցությունում, որոնցից մեկն անազատության մեջ է, մեկն էլ ընդհանապես չի ուզում ՀՀ գալ,երևի խնդիրներ ունի իրավապահ մարմինների հետ:

 

  • Կիսվել: