երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Ի՞նչ որոշեց ՔՊ կուսակցության 5-րդ Քաղաքական ժողովը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Ի՞նչ որոշեց ՔՊ կուսակցության 5-րդ Քաղաքական ժողովը. վարչապետը մանրամասներ է հայտնել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել, որում տեղեկացրել է, թե ինչ է որոշել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ Քաղաքական ժողովը։

Հիշեցնենք՝ այն տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին, Աշտարակում:

Ըստ վարչապետի՝ որոշվել է 2 շատ կարևոր բան.

1. Կուսակցությունն իր համար պետք է սահմանի բարեվարքության ավելի բարձր ստանդարտներ, որոնք կհաստատվեն կուսակցության 7-րդ հերթական համաժողովում:

2. Առաջիկայում և հետագայում կուսակությունը չպետք է զարգանա որպես պետական պաշոնյաների կամ Տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների կուսակցություն, այլ պետք է հանրության ավելի լայն շերտեր ներգրավի այն մարդկանցից, որոնք չեն հանդիսանում պաշտոնյաներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: