երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ի՞նչ կապ ունի թագաժառանգ ա եղել, թե մորքուրի մարդ, էդ մարդիկ եկել են ներդրում անելու․ Գևորգ Պետրոսյան

Ի՞նչ կապ ունի թագաժառանգ ա եղել, թե մորքուրի մարդ, էդ մարդիկ եկել են ներդրում անելու․ Գևորգ Պետրոսյան

Ծառուկյանն իր անձնական հեղինակությամբ 2 միլիարդ դոլարի ներդրում է բերում ու այդտեղ ամենակարեւոր հարցն այն էր, թե այդ օրը շորտիկով է եղել, թե ջինսով։ Մենք փոխանակ կարեւորենք՝ ինչի համար են եկել, ասում ենք՝ թագաժառանգ էր, թե ոչ։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Անդրադառնալով Հայաստանում ԱՄԷ դսպանության տարածած հայտարարությանը, որ Աբու Դաբիի թագաժառանգը երբեւէ չի այցելել Հայաստան, պատգամավորը նշեց.

«Ինչ կապ ունի թագաժառանգ ա եղել, թագավորի տղա ա եղել, հորեղբոր տղա ա եղել, մորքուրի մարդ ա եղել, էդ մարդիկ եկել են ներդրում անելու 2 միլիարդ դոլարի, մենք փոխանակ կարեւորենք ինչի համար են եկել, ասում ենք նրա անունը թագաժառանգ էր, թե եսիմ ինչ ժառանգ: Ծառուկյանն իր անձնական հեղինակությամբ 2 միլիարդ դոլարի ներդրում է բերում ու այդտեղ ամենակարեւոր հարցն այն էր, թե այդ օրը շորտիկով է եղել, թե ջինսով։ Ով դրեսկոդի մասին ասում է, հլը իրենց հագածը նայեք»:

  • Կիսվել: